April 15-2016

Med-e-Tel

April 15, 2016

2016 թ. ապրիլի 8-ին  Med-e-Tel-ի “Էլեկտրոնային և Առողջապահական ՏՀՏ կրթություն” նիստում ծրագրի ազգային կոորդինատոր, ՏԲՀԱ-ի նախագահ պրոֆ. Գեորգի Չալտիկյանը ներկայացրեց 15րոպե տևողությամբ զեկույց նվիրված TEMPUS-ի BME-ENA նախագծի շրջանակներում Կենսաբժշկական ճարտարագիտության նոր համատեղ Եվրոպական մագիստրոսական ծրագրի իրագործմանը Հայաստանում”:

Զեկույցի ընթացքում  Գ. Չալտիկյանը նախագծի աշխատանքային խմբի անունից ներկայացրեց նախագծի նպատակներն ու խնդիրները, մագիստրոսական ծրագրի ստեղծմանը նպատակաուղղված գործունեությունը, ինչպես նաև Հայաստանում ծրագրի իրականացման գործընթացը: Ներկայացվեց նաև բազմադիսցիպլինար միացյալ կրթական ծրագրի ներդրման հետ կապված որոշ առանձնահատկություններ և մարտահրավերներ, լուսաբանելով դրանց հաղթահարման ուղղությամբ ծրագրի անձնակազմի փորձը: Միաժամանակ, զեկույցը հրատարակվել է միջոցառման վեբ կայքում և էլեկտրոնային կրիչների վրա՝ աբստրակտի, ինչպես նաև կոնֆերանսի նյութերի ժողովածուում՝ լիարժեք գիտական հոդվածի ձևով: Զեկույցից հետո, պրոֆ. Չալտիկյանը որպես մոդերատոր հանդես եկավ կենսաբժշկական տեխնոլոգիական կրթության նվաճումներին և հիմնախնդիրներին նվիրված քննարկման ժամանակ, որտեղ ոլորտի փորձագետներ պրոֆ. Մորիս Մարսի (Հարավ-աֆրիկյան Հանրապետություն), պրոֆ. Ռիչարդ Սքոթի (Կանադա) և լսարանի միջև տեղի ունեցավ կարծիքների փոխանակում կրթական ծրագրերի ստեղծման, հետագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Միջոցառման ծրագրին կարող եք ծանոթանալ այցելելով՝ https://www.medetel.eu/?rub=educational_program&page=program#Fri

Հղում: G. Chaltikyan, T. Saghatelyan, V. Buiatyan, V. Begoyan, H. Vardapetyan, S. Tiratsuyan, I. Buliev, Zh. Bliznakov. New Joint Master’s Program in Biomedical Engineering (with Topics on Health ICT) in Armenia Developed through TEMPUS Project BME-ENA. Global Telemedicine and eHealth Updates: Knowledge Resources, Vol. 9, 2016: 161-167. ISSN 1998-5509.

Բաժանորդագրվել