Տեսլական

Թվային առողջապահության հայկական ասոցիացիան (ԹԱՀԱ) շահույթ չհետապնդող ոչ պետական կազմակերպություն է, հիմնադրված 2008 թվականին Երևանում, մի խումբ բժիշկների և ՏՀՏ մասնագետների կողմից, ովքեր հետաքրքրված են Հայաստանում և ամբողջ աշխարհում թվային առողջապահության ուսումնասիրությամբ և զարգացմամբ:

Թվային առողջապահության հայկական ասոցիացիան նպատակ ունի բարելավել Հայաստանում առողջապահական խնամքի որակը և մատչելիությունն առկա առողջապահական համակարգերում թվային առողջապահական ծառայությունների ուսումնասիրման, ստեղծման և զարգացման միջոցով:

Առաքելություն

Թվային առողջապահության հայկական ասոցիացիայի առաքելությունն է նպաստել Հայաստանում թվային առողջության զարգացմանը՝ միաժամանակ մասնակից լինելով և նպաստելով ոլորտի համաշխարհային առաջընթացին:

Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նպաստել Հայաստանում առողջապահության, բժշկագիտության և տնտեսության զարգացմանը, բժշկական ծառայությունների արդյունավետության և մատչելիության բարձրացմանը' թվային առողջապահության ուսունասիրության, ներդրման, կայացման և զարգացման միջոցով:

Սույն նպատակին համապատասխան կազմակերպությունը սահմանում է հետևյալ խնդիրները`

  • Հայաստանում թվային առողջապահության ռազմավարության մշակում
  •  Հայաստանում թվային առողջապահության միջազգային ստանդարտների և ուղեցույցների ներդրում ու կիրառում
  • Թվային առողջապահության գործնական ծրագրերի և նախագծերի մշակում ու  իրականացում
  • Միջազգային կազմակերպությունների հետ կապերի ձևավորում և համագործակցություն
  • Տեղական և միջազգային գիտա-գործնական և ուսումնական միջոցառումների կազմակերպում
  • Կարճաժամկետ և երկարաժամկետ գիտական, հետազոտական ու կրթական ծրագրերի
    իրականացում համագործակցելով հարակից ոլորտների մասնագիտական կազմակերպությունների և խմբերի հետ:

Իր նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար կազմակերպությունը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ կազմակերպությունների հետ:

ԹԱՀԱ-ն նախատեսում է կառավարել թվային առողջապահության ծառայությունների մատուցումը՝ աջակցելով Հայաստանում ինչպես հիմնական, այնպես էլ առաջադեմ առողջապահական մեխանիզմներին: Մոնիտորինգը հնարավորություն կտա ասոցիացիային անդրադառնալ ապագայում առողջապահական խնամքի մատակարարման համակարգերի փոփոխություններին, որոնք կհանգեցնեն թվային առողջապահության զարգացումների:

Առաջնորդություն

Պրոֆեսոր Գեորգի Չալտիկյան, բ.գ.թ. (վիրաբուժություն)

Հիմնադիր նախագահ

Պրոֆեսոր Գեորգի Չալտիկյան, բ.գ.թ. (վիրաբուժություն)

Հիմնադիր նախագահ

Թվային առողջապահության պրոֆեսոր
Թվային առողջապահության մագիստրոսական ծրագրի ղեկավար
Դեգենդորֆի համալսարան (DIT), Դեգենդորֆ, Գերմանիա, և Հայ-Ռուսական Համալսարան, Երևան, Հայաստան

+374 (0)93 911-110
+49 (0)174 1939660
gchaltikyan@armdigihealth.org
https://www.linkedin.com/in/gchaltikyan/

Լեռնիկ Եսայի, MD, MPA, CPPS

Գործադիր փոխնախագահ

Լեռնիկ Եսայի, MD, MPA, CPPS

Գործադիր փոխնախագահ

Associate Director- Digital Patient Safety,
Memorial Sloan Kettering քաղցկեղի կենտրոն,
Նյու Յորք, ԱՄՆ

+1 (413) 402 0880
lessayei@armdigihealth.org
https://www.linkedin.com/in/lernik-essayei/

Արմեն Ավոյան, բ.գ.թ. (ուրոլոգիա)

Հիմնադիր խորհրդի անդամ

Արմեն Ավոյան, բ.գ.թ. (ուրոլոգիա)

Հիմնադիր խորհրդի անդամ

Բժշկական փոխտնօրեն և ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ,
«Աստղիկ» բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան

+374 (0)91 411-382
aavoyan@armdigihealth.org
https://www.linkedin.com/in/armen-avoyan-md-phd-8287b91b/

Ռուբեն Հովհաննիսյան, բ.գ.թ. (ուրոլոգիա)

Հիմնադիր խորհրդի անդամ

Ռուբեն Հովհաննիսյան, բ.գ.թ. (ուրոլոգիա)

Հիմնադիր խորհրդի անդամ

Ուրոլոգիայի հայկական ասոցիացիայի (ՀԱՀ) նախագահ.
Լազերային, լապարոսկոպիկ ամբիոնի վարիչ և
Ուռուցքաբանական ուրոլոգիա, «Նաիրի» բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան

+374 (0)91 419-490
rhovhannisyan@armdigihealth.org
https://www.linkedin.com/in/%D1%80%D1%83%D0%B1%D0%B5%D0%BD-%D0%BE%D0%B3%D0%B0%D0%BD%D0%B5%D1%81%D1%8F%D0%BD-ruben-hovhannisyan-md-urology-bba68950/

Ալեքսանդր Հարոյան (վիրաբուժություն)

Խորհրդի անդամ

Ալեքսանդր Հարոյան (վիրաբուժություն)

Խորհրդի անդամ

Վիրաբույժ, Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան

+374 (0)93 248-773
aharoyan@armdigihealth.org
https://www.linkedin.com/in/alexandr-haroyan-90b05827/

Թաթուլ Սաղաթելյան, բ.գ.թ. (ուռուցքաբանություն)

Խորհրդի անդամ

Թաթուլ Սաղաթելյան, բ.գ.թ. (ուռուցքաբանություն)

Խորհրդի անդամ

Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ,
Ուռուցքաբանության ազգային կենտրոն,
Երևան, Հայաստան

+374 (0)91 421-928
tsaghatelyan@armdigihealth.org
https://www.linkedin.com/in/tatul-saghatelyan-md-phd-a2467810/

Բաժանորդագրվել