2023 թվականի մարտի 2-ին թվային առողջապահության հայկական ասոցիացիան (ԹԱՀԱ) հանդես եկավ նախաձեռնողական սեմինարի համակազմակերպմամբ` «Թվային Առողջապահություն. հնարավորություններ և մարտահրավերներ Հայաստանի համար» խորագրով` Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ-ը ներկայացրել է` Թուրփանջյան բժշկական գիտությունների քոլեջը, առողջապահության ոլորտի փոխակերպող լուծումների կենտրոնը և նորարարություններ խթանման կենտրոնը), Հայ-ռուսական համալսարանի, (ՀՌՀ-ն ներկայացրել է` թվային առողջապահության գիտակրթական կենտրոնը, CDH) և MiliMed ընկերության մասնակցությամբ: Սեմինարին մասնակցում էին ավելի քան 50 գիտնականներ, մասնագետներ և ուսանողներ առողջապահության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներից: Սեմինարի առաջին մասում ԹԱՀԱ-յի նախագահ, պրոֆեսոր Գեորգի Չալտիկյանը, հանդես եկավ հիմնական զեկույցով, որում ներկայացրեց և քննարկեց թվային առողջապահության ոլորտի վերջին նորություններն ու ձեռքբերումները Հայաստանում և ամբողջ աշխարհում, մասնավորապես, թվային առողջապահության հայկական նախաձեռնության առաջընթացը, որի վրա ԹԱՀԱ – ն աշխատում է դեռևս 2019 թվականից: Միջոցառման երկրորդ մասը ներառում էր Հայաստանում տեղակայված մի քանի թվային առողջապահական ընկերությունների շնորհանդեսներ, ինչպիսիք էին ՝ MiliMed, Telémédicine 360 և DoctorYan-ը: Ապա տեղի ունեցավ քննարկում Հայաստանում թվային առողջապահության զարգացման և լայն տարածման հիմնական մարտահրավերների, դրանց դիմակայելու և առաջ շարժվելու հնարավոր մոտեցումների շուրջ, որից հետո կատարվեց ամփոփում հարցուպատասխանի […]