Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում են ձեզ, որ 2015թ. ապրիլի 13-17-ը Բավարիայում (Գերմանիա) կայացավ Հեռաբժշկության և էլ. առողջապահության Հայ-Գերմանական 2-րդ սեմինարը:
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, այս սեմինարները մասն են կազմում մի նախագծի, որի նպատակն է առողջապահական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, գիտական և գործնական համագործակցության հաստատումը և ամրապնդումը Հայաստանի և Գերմանիայի շահագրգիռ կազմակերպությունների միջև: Նախագծի մասնակիցներն են Գերմանիայից՝ Ռեգենսբուրգի համալսարանական բժշկական կենտրոնը, Դեգենդորֆի Տեխնոլոգիաների ինստիտուտը, և Կլուգհամեր հեռաբժշկական ընկերությունը, իսկ Հայաստանից՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը և Տելեբժշկության հայկական ասոցիացիան: Նախագիծը ֆինանսավորվում է համատեղ՝ Գերմանիայի Կրթության և գիտության նախարարության և Հայաստանի Գիտության պետական կոմիտեի կողմից։
Սեմինարի շրջանակներում ապրիլի 13-ին երկու երկրների ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին զեկուցումներ՝ նվիրված Հայաստանում և Գերմանիայում տելեբժշկության և էլ-առողջապահության տարբեր հարցերին (Դեգենդորֆի տեխնոլոգիական ինստիտուտ), ապա մասնակիցները այցելեցին Բավարիայի մի շարք առողջապահական և տեխնոլոգիական հաստատություններ, մասնավորապես՝ Ռեգենսբուրգի Համալսարանական հիվանդանոց, Կլուգհամմեր ընկերություն, Մյունխենի ISAR կլինիկա, ADAC գերմանական ավտոսիրողների ակումբ, Մայնկոֆենի կլինիկա: Տեղի ունեցան նաև առանձին քննարկումներ Գերմանիայի և Հայաստանի մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների միջև, նվիրված ծրագրի զարգացմանը և հետագա անելիքներին:
Հայկական կողմից սեմինարին մասնակցում էր Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի և Տելեբժշկության հայկական ասոցիացիայի (ՏԲՀԱ) ներկայացուցիչների խումբը, որի կազմում էին ՏԲՀԱ նախագահ Գեորգի Չալտիկյանը՝ “Հեռաբժշկությունը և էլ-առողջապահությունը Հայաստանում” զեկույցով, ՏԲՀԱ քարտուղար Թաթուլ Սաղաթելյանը՝ “Հեռաբժշկությունը ուռուցքաբանության և ճառագայթային բուժման բնագավառում” զեկույցով, և ՏԲՀԱ վարչության անդամ Ալեքսանդր Հարոյանը:
Գերմանական կողմը և միջազգային մասնակիցները ներկայացնում էին հետևյալ կազմակերպություններն ու ընկերությունները
• Ռեգենսբուրգի համալսարանական հիվանդանոց;
• Դեգենդորֆի տեխնոլոգիական ինստիտուտ;
• Կլուգհամմեր տելեբժշկական ընկերություն;
• DG Telemed (Գերմանիայի տելեբժշկական ընկերություն), Բեռլին;
• Նոյմարկտ հիվանդանոց, Բավարիա;
• ESPI (Տիեզերական քաղաքականության եվրոպական ինստիտուտ), Վիեննա, Ավստրիա;
• SOS Kinderdorf, Վիեննա, Ավստրիա;
• Գերմանիայի բժշկական տուրիզմի ոլորտի ընկերություններ:
Ծրագրի մասին (2014–2015)
«Առողջապահության տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում գերմանական և հայկական հաստատությունների գիտական, կրթական և գործնական համագործակցության գնահատում» նախագիծը համատեղ ֆինանսավորվել է Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության (BMBF) և ՀՀ գիտության պետական կոմիտեի կողմից։ Նախագծի շրջանակում առողջապահության ՏՀՏ ոլորտում համագործակցություն է հաստատվել Ռեգենսբուրգի համալսարանական բժշկական կենտրոնի (UKR), Դեգենդորֆի տեխնոլոգիական ինստիտուտի (DIT), Klughammer հեռաբժշկական ընկերության, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) և ԹԱՀԱ-ի միջև՝ ավելի խորացնելով երկու երկրների համագործակցությունն այս ոլորտում։
Նախագծի շրջանակում կազմակերպվել են հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության գերմանա-հայկական երեք աշխատաժողովներ՝ Երևանում՝ 2014թ. նոյեմբերի 17–20-ը, Դեգենդորֆում՝ 2015թ. ապրիլի 13–17-ը, և Երևանում՝ 2015թ. հունիսի 19–21-ը։ Աշխատաժողովներում երկու երկրների փորձագետները ներկայացրել են զեկույցներ, անցկացրել քննարկումներ և գործնական պարապմունքներ Գերմանիայում և Հայաստանում հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ։

