April22-2015

Հեռաբժշկության և էլ. առողջապահության Հայ-Գերմանական 2-րդ սեմինար

April 22, 2015

Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում են ձեզ, որ 2015թ. ապրիլի 13-17-ը Բավարիայում (Գերմանիա) կայացավ Հեռաբժշկության և էլ. առողջապահության Հայ-Գերմանական 2-րդ սեմինարը:

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, այս սեմինարները մասն են կազմում մի նախագծի, որի նպատակն է առողջապահական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, գիտական և գործնական համագործակցության հաստատումը  և ամրապնդումը Հայաստանի և Գերմանիայի շահագրգիռ կազմակերպությունների միջև: Նախագծի մասնակիցներն են Գերմանիայից՝ Ռեգենսբուրգի համալսարանական բժշկական կենտրոնը, Դեգենդորֆի Տեխնոլոգիաների ինստիտուտը, և Կլուգհամեր հեռաբժշկական ընկերությունը, իսկ Հայաստանից՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը և Տելեբժշկության հայկական ասոցիացիան: Նախագիծը ֆինանսավորվում է համատեղ՝ Գերմանիայի Կրթության և գիտության նախարարության և Հայաստանի Գիտության պետական կոմիտեի կողմից։

Սեմինարի շրջանակներում ապրիլի 13-ին երկու երկրների ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին զեկուցումներ՝ նվիրված Հայաստանում և Գերմանիայում տելեբժշկության և էլ-առողջապահության տարբեր հարցերին (Դեգենդորֆի տեխնոլոգիական ինստիտուտ), ապա մասնակիցները այցելեցին Բավարիայի մի շարք առողջապահական և տեխնոլոգիական հաստատություններ, մասնավորապես՝ Ռեգենսբուրգի Համալսարանական հիվանդանոց, Կլուգհամմեր ընկերություն, Բավարիայի առողջապահության նախարարություն, Մյունխենի ISAR կլինիկա, ADAC գերմանական ավտոսիրողների ակումբ, Մայնկոֆենի կլինիկա: Տեղի ունեցան նաև առանձին քննարկումներ Գերմանիայի և Հայաստանի մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների միջև,  նվիրված ծրագրի զարգացմանը և հետագա անելիքներին:

Հայկական կողմից սեմինարին մասնակցում էր Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի և Տելեբժշկության հայկական ասոցիացիայի (ՏԲՀԱ) ներկայացուցիչների խումբը, որի կազմում էին ՏԲՀԱ նախագահ Գեորգի Չալտիկյանը՝ “Հեռաբժշկությունը և էլ-առողջապահությունը Հայաստանում” զեկույցով, ՏԲՀԱ քարտուղար Թաթուլ Սաղաթելյանը՝ “Հեռաբժշկությունը ուռուցքաբանության և ճառագայթային բուժման բնագավառում” զեկույցով, և ՏԲՀԱ վարչության անդամ Ալեքսանդր Հարոյանը:

Գերմանական կողմը և միջազգային մասնակիցները ներկայացնում էին հետևյալ կազմակերպություններն ու ընկերությունները
•    Ռեգենսբուրգի համալսարանական հիվանդանոց;
•    Դեգենդորֆի տեխնոլոգիական ինստիտուտ;
•    Կլուգհամմեր տելեբժշկական ընկերություն;
•    Բավարիայի Առողջապահության նախարարություն, Մյունխեն;
•    DG Telemed (Գերմանիայի տելեբժշկական ընկերություն), Բեռլին;
•    Նոյմարկտ հիվանդանոց, Բավարիա;
•    ESPI (Տիեզերական քաղաքականության եվրոպական ինստիտուտ), Վիեննա, Ավստրիա;
•    SOS Kinderdorf, Վիեննա, Ավստրիա;
•    Գերմանիայի բժշկական տուրիզմի ոլորտի ընկերություններ:

Բաժանորդագրվել