acf
domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init
action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/armdqrmk/public_html/wp-includes/functions.php on line 61212015 թվականի մայիսի 20-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ տեղեկատվական օր՝ Tempus-ի «Կենսաբժշկական ճարտարագիտական կրթությունը արևելյան հարևանության տարածաշրջանում (BME-ENA)» ծրագրի շրջանակներում:
Միջոցառմանը մասնակցում էին ծրագրի աշխատանքները համակարգող Պառնաս համալսարանի (Հունաստան), Վառնայի տեխնիկական համալսարանի (Բուլղարիա), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (Հայաստան), Տելեբժշկության հայկական ասոցիացիայի, ինչպես նաև Հայաստանում «ERASMUS PLUS» ծրագրի ազգային գրասենյակի պատվիրակները:
Միջոցառումը վարում էր Տելեբժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, Tempus-ի «Կենսաբժշկական ճարտարագիտական կրթությունը արևելյան հարևանության տարածաշրջանում (BME-EMA)» ծրագրի տեղային աշխատանքների համակարգող Գեորգի Չալտիկյանը:
Միջոցառման հիմնական նպատակն էր՝ ներկայացնել «Կենսաբժշկական ճարտարագիտություն» նոր եվրոպական համատեղ մագիստրոսական ծրագիրը, որը մեկնարկելու է 2015 թվականի սեպտեմբեր ամսին: Ծրագիրը մշակվել է Եվրոպական միության 7 երկրների (Հունաստան, Բելգիա, Իտալիա, Լեհաստան, Սլովենիա, Բուլղարիա և Ռումինիա) առաջատար համալսարանների հետ համատեղ: Ծրագրի մեջ ընդգրկված են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, ինչպես նաև Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի համալսարաններ: Այն թույլ կտա ուսանողներին ուսումը շարունակել եվրոպական գործընկեր երկրներում, ինչպես նաև կրթություն ստանալ Հայաստան ժամանած լավագույն մասնագետների մոտ: Մագիստրոսական կրթական ծրագրի ավարտից հետո ուսանողներին տրամադրվելու է եվրոպական գործընկեր համալսարանների համատեղ դիպլոմ:
Միջոցառման սկզբում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի գծով պրոռեկտոր Ռ.Աղգաշյանը ողջունելով հյուրերին՝ ներկայացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ողջ կառուցվածքն ու ձեռքբերումները:
Հանդիպման ընթացքում Պատրայի համալսարանի Կենսաբժշկական ճարտարագիտության կրթական ծրագրի տնօրեն, BME-EMA ծրագրի համակարգող պրոֆեսոր Նիկոլաս Պալիկարակիսը ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով հյուրընկալող կողմին՝ ներկայացրեց կենսաբժշկական ճարտարագիտության կրթության հեռանկարները և ծրագրի առավելությունները:
Տելեբժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Գեորգի Չալտիկյանը ներկայացնելով իր ղեկավարած կազմակերպության կառուցվածքն ու գործունեությունը, խոսեց նաև կենսաբժշկական ճարտարագիտության նոր համատեղ մագիստրոսական ծրագրի և Հայաստանում այդ ծրագրի իրագործման մասին:
Այնուհետև շահագրգիռ կողմերը հանդես եկան ելույթներով, որի ընթացում յուրաքանչյուրն իր հերթին ներկայացրեց «Կենսաբժշկական ճարտարագիտություն» մասնագիտության ուսուցումը և լաբորատոր պայմանները:
Միջոցառումն ավարտվեց թեմային առնչվող հարցերի քննարկմամբ, որի ընթացքում նախագծում ընդգրկված փորձագետները պատասխանեցին նաև ուսանողներին հուզող մի շարք հարցերի: