8th Annual DigiTec Business Forum, June 20, 2015, Yerevan, Armenia-Marriott
 8th Annual DigiTec Business Forum, June 20, 2015, Yerevan, Armenia-Marriott

“ՏՀՏ և նորարարական տեխնոլոգիաները առողջապահությունում”

June 24, 2015

Նիստ ԴիջիՏեք 8րդ Բիզնես ֆորումի շրջանակներում, Երևան, հունիսի 20, 2015

Հեռաբժշկության և Էլ. առողջապահության 3 րդ Հայ-Գերմանական սեմինար ՏԵՄՊՈՒՍ 4 BME-ENA ծրագրի տեղեկատվական միջոցառում

Հերթական “ՏՀՏ և նորարարական տեխնոլոգիաները բժշկության և առողջապահության ոլորտներում” գիտա-գործնական նիստը տեղի ունեցավ 2015 թ. հունիսի 20-ին ժ. 12:00-17.00-ին Արմենիա-Մարիոթ հյուրանոցում: Նիստը կազմակերպել են ու վարեցին Տելեբժշկության հայկական ասոցիացիան (ՏԲՀԱ) և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)ՀՀ Վարչապետ, պ-ն Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո անցկացվող ԴիջիԹեք Բիզնես ֆորումի շրջանակներում: Նիստն անցկացվեց ՀՀ Առողջապահության նախարարության հետ պաշտոնական համագործակցության ձևաչափով: Ներկայացվեցին զեկույցներ և ելույթներ հեռաբժշկության, էլեկտրոնային առողջապահության և հարակից ոլորտներում գործունեություն ծավալող ՀՀ կառավարական կառույցների, հայաստանյան և արտերկրյա փորձագետների, գիտա-կրթական ոլորտի, առողջապահական հաստատությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչների կողմից: Այս տարի նիստին զուգահեռ անցկացվեց նաև Հեռաբժշկության և էլ. առողջապահության 3-րդ Հայ-գերմանական սեմինարը, որ կազմում է Գերմանիայի Կրթության և գիտության դաշնային նախարարության և Հայաստանի Գիտության պետական կոմիտեի կողմից համատեղ ֆինանսավորվող համագորշակցության ծրագրի մի մաս: Նիստի կարևոր մասն էր նաևՏԲՀԱ նախագահ Գեորգի Չալտիկյանի “Կենսաբժշկական ճարտարագիտության նոր համատեղ Եվրոպական մագիստրոսական ծրագիրը Հայաստանում” վերնագրով ելույթը, որ նվիրված էր ՏԵՄՊՈՒՍ 4 ծրագրի BME-ENA նախագծի շրջանակներում մշակվող կենսաբժշկական տեխնոլոգիաների ոլորտում նոր կրթական ծրագրին, որը մեկնարկում է 2015 թ. սեպտեմբերին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում (ՀՌՀ): Բացի նիստի մոդերացիայից, այս տարի ՏԲՀԱ-ն իր հայաստանյան (ՀՊԱՀ և ՀՌՀ) ու արտերկրյա (Գերմանիայից Դեգենդորֆի տեխնոլոգիական համալսարան և Կլուգհամեր ընկերություն) գերծընկերների հետ համատեղ ներկայացված էր նաև ԴիջիԹեք Բիզնես ֆորումի ցուցահանդեսին տաղավարով, որտեղ ֆորումի բազմաքանակ այցելուները հնարավորություն ունեցան տեղեկանալ ասոցիացիայի միջազգային ծրագրերի մասին, այդ թվում ՏԵՄՊՈՒՍ BME-ENA ծրագրի, ինչպես նաև Հայ-գերմանական հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության ծրագրի մասին:

Նիստին ներկայացված զեկույցները հասանելի են ներբեռնման այս հղումով:

Բաժանորդագրվել