acf
domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init
action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/armdqrmk/public_html/wp-includes/functions.php on line 6121Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում են ձեզ, որ 2015թ. ապրիլի 13-17-ը Բավարիայում (Գերմանիա) կայացավ Հեռաբժշկության և էլ. առողջապահության Հայ-Գերմանական 2-րդ սեմինարը:
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, այս սեմինարները մասն են կազմում մի նախագծի, որի նպատակն է առողջապահական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, գիտական և գործնական համագործակցության հաստատումը և ամրապնդումը Հայաստանի և Գերմանիայի շահագրգիռ կազմակերպությունների միջև: Նախագծի մասնակիցներն են Գերմանիայից՝ Ռեգենսբուրգի համալսարանական բժշկական կենտրոնը, Դեգենդորֆի Տեխնոլոգիաների ինստիտուտը, և Կլուգհամեր հեռաբժշկական ընկերությունը, իսկ Հայաստանից՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը և Տելեբժշկության հայկական ասոցիացիան: Նախագիծը ֆինանսավորվում է համատեղ՝ Գերմանիայի Կրթության և գիտության նախարարության և Հայաստանի Գիտության պետական կոմիտեի կողմից։
Սեմինարի շրջանակներում ապրիլի 13-ին երկու երկրների ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին զեկուցումներ՝ նվիրված Հայաստանում և Գերմանիայում տելեբժշկության և էլ-առողջապահության տարբեր հարցերին (Դեգենդորֆի տեխնոլոգիական ինստիտուտ), ապա մասնակիցները այցելեցին Բավարիայի մի շարք առողջապահական և տեխնոլոգիական հաստատություններ, մասնավորապես՝ Ռեգենսբուրգի Համալսարանական հիվանդանոց, Կլուգհամմեր ընկերություն, Բավարիայի առողջապահության նախարարություն, Մյունխենի ISAR կլինիկա, ADAC գերմանական ավտոսիրողների ակումբ, Մայնկոֆենի կլինիկա: Տեղի ունեցան նաև առանձին քննարկումներ Գերմանիայի և Հայաստանի մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների միջև, նվիրված ծրագրի զարգացմանը և հետագա անելիքներին:
Հայկական կողմից սեմինարին մասնակցում էր Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի և Տելեբժշկության հայկական ասոցիացիայի (ՏԲՀԱ) ներկայացուցիչների խումբը, որի կազմում էին ՏԲՀԱ նախագահ Գեորգի Չալտիկյանը՝ “Հեռաբժշկությունը և էլ-առողջապահությունը Հայաստանում” զեկույցով, ՏԲՀԱ քարտուղար Թաթուլ Սաղաթելյանը՝ “Հեռաբժշկությունը ուռուցքաբանության և ճառագայթային բուժման բնագավառում” զեկույցով, և ՏԲՀԱ վարչության անդամ Ալեքսանդր Հարոյանը:
Գերմանական կողմը և միջազգային մասնակիցները ներկայացնում էին հետևյալ կազմակերպություններն ու ընկերությունները
• Ռեգենսբուրգի համալսարանական հիվանդանոց;
• Դեգենդորֆի տեխնոլոգիական ինստիտուտ;
• Կլուգհամմեր տելեբժշկական ընկերություն;
• Բավարիայի Առողջապահության նախարարություն, Մյունխեն;
• DG Telemed (Գերմանիայի տելեբժշկական ընկերություն), Բեռլին;
• Նոյմարկտ հիվանդանոց, Բավարիա;
• ESPI (Տիեզերական քաղաքականության եվրոպական ինստիտուտ), Վիեննա, Ավստրիա;
• SOS Kinderdorf, Վիեննա, Ավստրիա;
• Գերմանիայի բժշկական տուրիզմի ոլորտի ընկերություններ: