ԹՎԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ (Master of Digital Health – MDH), Գերմանիայի Դեգենդորֆի համալսարանի հետ համատեղ

Ղեկավար` Պրոֆեսոր Գեորգի Չալտիկյան

Սկսած 2010 թ., ՏԱՀԱ-ն համագործակցում է Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի (ՀՌՀ) հետ` Թվային առողջապահության կրթական և գիտական նախագծերի շրջանակներում: Այդ համագործակցության արդյունքում հիմնադրված, Հայաստանում ու տարածաշրջանում առաջին մագիստրոսական ծրագիրը – MDH-ը – նորարարական եզակի կրթական ծրագիր է, որը բշկական / առողջապահական գիտությւնների, կամ ՏՏ / համակարգչային  գիտությունների շրջանավարտներին հնարավորություն է ընձեռում մասնագիտանալ ամենաժամանակակից և արդիական ոլլորտներից մեկում: 

Մագիստրոսական այս ծրագիրը առաջարկվում է Գերմանիայի Դեգենդորֆի համալսարանի հետ համատեղ. ուսանողները հնարավորություն կունենան որոշ առարկաներ ուսանել Գերմանիայում (առցանց կամ տեղում), և ստանալ եվրոպական նմուշի դիպլոմ:

Եթե ունեք բշկական / առողջապահական գիտությւնների, կամ ՏՏ / համակարգչային  գիտությունների բակալավրի (կամ ավելի բարձր) աստիճան, բաց մ՛ի թողեք այս եզակի հնարավորությունը` դառնալ թվայնացման ամենակարևոր ասպարեզի – Թվային առողջապահության – մասնագետ:

Դիմումները ընդունվում են մինչև Օգոստոսի 25-ը: Տեղեկությունների համար այցելե՛ք https://rau.am/am/event/Master-of-Digital-Health

Բաժանորդագրվել