ՏԲՀԱ-ն մասնակցել է DigiTec Expo 2010 ցուցահանդեսին

November 2, 2010

2010թ. հոկտեմբերի 29-31-ը ՏԲՀԱ-ն մասնակցել է DigiTec Expo 2010 ցուցահանդեսին, որը հայաստանյան և տարածաշրջանային ամենամեծ և կարևորագույն միջոցառումն է ՏԿՏ ոլորտում, որում ներկայացվում են Հայաստանի և արտերկրի բարձր տեխնոլոգիաների բնագավառի առաջատար կազմակերպությունների և ընկերությունների նորույթները: Միջոցառումը, որը տեղի է ունենում ամեն աշուն սկսած 2005 թվականից, կազմակերպվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից (ԻՏՁՄ) Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տ. Սարգսյանի բարձր հովանու ներքո և նպատակ ունի ստեղծել բարենպաստ մթնոլորտ ՏԿՏ ընկերությունների և սպառողների միջև, ներքաշել լայն հասարակայնությանը ՏԿՏ ոլորտ (խթանել տեղեկատվական հասարակության ձևավորումը), ընդարձակել միջազգային կապերը և ստեղծել նոր գործարար կապեր:
Միջոցառման ընթացքում ՏԲՀԱ ղեկավարությունը հանդիպեց  տելեբժշկության և Է-առողջապահության հետ առընչվող ՏԿՏ ոլորտի մի շարք ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ձեռք բերվեցին հետագա համագործակցության և փոխաջակցության նոր համաձայնություններ:

Բաժանորդագրվել