Հանդիպում պրոֆեսոր Ռոնալդ Մերրելի հետ

October 20, 2010

14.10.10թ. ՏԲՀԱ-ղեկավարությունը հանդիպել է Երևանի Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ա. Դարբինյանի հրավերով Հայաստանում գտնվող 2010թ. Հոկտեմբերի 13-18-ը պրոֆեսոր Ռոնալդ Մերրելի հետ: Դոկտոր Մերրելը ԱՄՆ Վիրջինիայի Համալսարանի վիրաբուժության պրոֆեսոր է, և միաժամանակ ղեկավարում է նույն համալսարանի Բժշկական Ինֆորմատիկայի և տեխնոլոգիական կոնսորցիումը: Նա հանդիսանում է Ամերիկյան Տելեբժշկական Ասոցիացիայի (ATA) վարչության անդամ, “Telemedicine& E-health” ամսագրի գլխավոր խմբագիր, “International Journal of Bio-Sciences and Technology”ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: Դոկտոր Մերրելը տելեբժշկական ծրագրերի աշխարհահռչակ փորձագետ է և ժամանակակից տելեբժշկության հիմնադիրներից մեկը: Նա նաև հանդիսանում է Միջազգային Վիրտուալ Էլեկտրոնային Հոսպիտալի (IVeH) համահիմնադիր և փոխնախագահ: Պարոն Մերրելը առաջիններից մեկն է նաև Հայաստանում Տելեբժշկության կիրառման առումով` 1988-ի երկրաշարժից հետո NASA-ի կողմից իրականացվող Spacebridge տելեբժշկական ծրագրի շրջանակներում: Ռուս-Հայկական Համալսարան կատարած այցի ընթացքում Պ-ն Մերրելին շնորհվել է Համալսարանի Պատվավոր Դոկտորի կոչում:
Հանդիպման պաշտոնական մասի ընթացքում ՏԲՀԱ-ի նախագահ Գ. Չալտիկյանը ծանոթացրեց լսարանին ներկայացրեց  Հայաստանում տելեբժշկության և Է-առողջապահության ներկա վիճակը, ինչպես նաև Ասոցիացիայի նպատակները, ունեցած նվաճումները և ապագա ծրագրերը: Դոկտոր Մերրելը մեծ պատրաստակամությամբ առաջարկեց իր և իր ներկայացրած կազմակերպությունների աջակցությունը Հայաստանում Տելեբժշկության և Է-առողջապահության կայացման գործին: Այցի մշակութային մասի շրջանակներում պատվավոր հյուրերը` Պարոն Ռոնալդ Մերրելը և Տիկին Մարշա Մերրելը այցելեցին Սևանա լիճ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածին:

Բաժանորդագրվել