Թվային առողջապահության հայկական ասոցիացիան (ԹԱՀԱ), Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) և Հայ-Ռուսական համալսարանի (ՀՌՀ) հետ համատեղ, Երևանում կազմակերպել էր սեմինար` Թվային առողջապահության թեմայով

March 13, 2023

2023 թվականի մարտի 2-ին թվային առողջապահության հայկական ասոցիացիան (ԹԱՀԱ) հանդես եկավ նախաձեռնողական սեմինարի համակազմակերպմամբ` «Թվային Առողջապահություն. հնարավորություններ և մարտահրավերներ Հայաստանի համար» խորագրով` Հայաստանի Ամերիկյան համալսարանի  (ՀԱՀ-ը ներկայացրել է` Թուրփանջյան բժշկական գիտությունների քոլեջը, առողջապահության ոլորտի փոխակերպող  լուծումների կենտրոնը և նորարարություններ խթանման կենտրոնը), Հայ-ռուսական համալսարանի, (ՀՌՀ-ն ներկայացրել է` թվային առողջապահության գիտակրթական կենտրոնը, CDH) և MiliMed ընկերության մասնակցությամբ: Սեմինարին մասնակցում էին ավելի քան 50 գիտնականներ, մասնագետներ և ուսանողներ առողջապահության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներից:

Սեմինարի առաջին մասում ԹԱՀԱ-յի նախագահ, պրոֆեսոր Գեորգի Չալտիկյանը, հանդես եկավ հիմնական զեկույցով, որում ներկայացրեց և քննարկեց թվային առողջապահության ոլորտի վերջին նորություններն ու ձեռքբերումները Հայաստանում և ամբողջ աշխարհում, մասնավորապես, թվային առողջապահության հայկական նախաձեռնության առաջընթացը, որի վրա ԹԱՀԱ – ն աշխատում է դեռևս 2019 թվականից:

Միջոցառման երկրորդ մասը ներառում էր Հայաստանում տեղակայված մի քանի թվային առողջապահական ընկերությունների շնորհանդեսներ, ինչպիսիք էին ՝ MiliMed, Telémédicine 360 և DoctorYan-ը: Ապա տեղի ունեցավ քննարկում Հայաստանում  թվային առողջապահության զարգացման  և լայն տարածման հիմնական մարտահրավերների, դրանց դիմակայելու և առաջ շարժվելու հնարավոր մոտեցումների շուրջ, որից հետո կատարվեց ամփոփում հարցուպատասխանի միջոցով:

Հանդիպմանը ներկա են եղել նաև թվային առողջապահության մագիստրոսական ծրագրի առաջին ուսանողների խումբը: Ծրագիրը մեկնարկել էր անցյալ տարի Հայ-ռուսական համալսարանում ՝ Գերմանիայի Դեգգենդորֆի տեխնոլոգիական համալսարանի  (ԴՏՀ) հետ համատեղ: Ուսանողները (ովքեր շուտով կմասնակցեն փոխանակման ծրագրին Գերմանիայում) ակտիվ մասնակցություն ունեցան քննարկումներին և լրացուցիչ ոգեշնչում ստացան Հայաստանում թվային առողջապահության ոլորտում առաջին սերտիֆիկացված մասնագետները դառնալու ճանապարհին:

Լուսանկարները ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարան, (օգտագործվել են թույլտվությամբ):

Կարդացեք ավելին թվային առողջապահության հայկական նախաձեռնության մասին. https://armdigihealth.org/armenian-digital-health-initiative/

Իմացեք ավելին ՀՌՀ-ում և ԴՏՀ-ում թվային առողջապահության մագիստրոսական

ծրագրի  մասին. https://armdigihealth.org/aunch-of-the-new-masters-program-in-digital-health-mdh-at-russian-armenian-slavonic-university-rau-armenia-in-cooperation-with-the-deggendorf-institute-of-technology-dit-ger/

Բաժանորդագրվել