Առաքելություն

Առաքելություն
Թվային առողջապահության հայկական ասոցիացիայի առաքելությունն է նպաստել Հայաստանում թվային առողջության զարգացմանը՝ միաժամանակ մասնակից լինելով և նպաստելով ոլորտի համաշխարհային առաջընթացին:
Նպատակները․

  • Թվային առողջապահության ոլորտի և շուկայի մանրակրկիտ ուսումնասիրություն։ Հայաստանի համար բժշկական, սոցիալական և տնտեսական օգուտների բացահայտում: Ոլորտի գիտատնտեսական գնահատում, համագործակցության հնարավոր շրջանակաների սահմանում, որը կներառի բազմակողմ համագործակցություն ՏՀՏ տեղական և միջազգային խոշոր խաղացողների հետ։
  • Հայաստանում թվային առողջապահության (ԹԱ) ծրագրերի, հավելվածների, ծառայությունների և գործունեության այլ տեսակների կենտրոնացված համակարգում և աջակցություն։
  • Թվային առողջապահության ազգային ցանցի ստեղծում և զարգացում։ Հայաստանի բնակչությանը երկրից դուրս առաջադեմ բժշկական կազմակերպությունների մասնագետների և առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովում։ ՀՓԵԿ ինստիտուտի ստեղծում (հեռավար փորձագետի երկրորդ կարծիք), գյուղական, հեռավոր և անապահով բնակավայրերի բնակչությանը երկրի ներսում և երկրից դուրս առաջատար առողջապահական կազմակերպությունների հասանելիության ապահովում։
  • Հանրային առողջապահության (Առողջության տեղեկատվության) ազգային պորտալի թողարկում, որը տրամադրում է քաղաքացիներին առողջապահական կրթական տեղեկատվություն աշխատանքի անվտանգության և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ։
  • Բժշկական համայնքի, այլ շահագրգիռ կողմերի, մասնագիտացված ​​կազմակերպությունների համար թվային առողջապահության և էլեկտրոնային առողջապահության վերաբերյալ կրթական և վերապատրաստման դասընթացների կազմակերպում` անհրաժեշտ բժշկական, ՏՀՏ և այլ մասնագետների ներգրավմամբ։
  • Համագործակցություն ոլորտի շահառուների միջև (ինստիտուտներ, կազմակերպություններ, կարգավորող և վերահսկող մարմիններ, ընկերություններ, ծառայություններ մատուցողներ և այլ կառույցներ)։
  • Համագործակցություն ոլորտում աշխատող խոշոր միջազգային ասոցիացիաների, հաստատությունների, գործակալությունների և արդյունաբերական խմբերի հետ։
  • Խորհրդատվություն և աջակցություն ոլորտի օրենսդրական կարգավորումների զարգացման ուղղությամբ։
  • Աջակցություն և խթանում թվային առողջապահության ոլորտում արվող ներդրումներին։ Տեխնոլոգիական և կազմակերպչական նորարարությունների համադրման հարցում հետազոտությունների զարգացման աջակցություն, միջազգային ծրագրերի և ազգային քաղաքականության միջև սիներգիաների հստակեցում.
  • Թվային առողջապահության լայնածավալ կիրառման համար ճանապարհային քարտեզների, առաջարկությունների և ուղեցույցների մշակում, իրավական, էթիկական և կարգավորող միջոցառումների ներդրում, միջազգային համագործակցությունների միջոցով լավագույն փորձի տարածում։
  • Ասոցիացիայի ընդլայնում և հետագա զարգացում։

     

ԹԱՀԱ-ն նախատեսում է կառավարել թվային առողջապահության ծառայությունների մատուցումը՝ աջակցելով Հայաստանում ինչպես հիմնական, այնպես էլ առաջադեմ առողջապահական մեխանիզմներին: Մոնիտորինգը հնարավորություն կտա ասոցիացիային անդրադառնալ ապագայում առողջապահական խնամքի մատակարարման համակարգերի փոփոխություններին, որոնք կհանգեցնեն թվային առողջապահության զարգացումների:

Բաժանորդագրվել