Գործունեությանը

գործունեությանը

Կրթություն`

Մեր նպատակն է Հայաստանում ստեղծել թվային առողջապահության կադրեր, որոնք կարող են ղեկավարել թվային առողջապահական  լուծումների և ծառայությունների ներդրումը երկրում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում: Մեր նպատակին հասնելու համար մենք ստեղծում, զարգացնում և իրականացնում ենք թվային առողջապահության  կրթության և վերապատրաստման ծրագրեր ՝ համագործակցելով  տարբեր ակադեմիական կենտրոնների հետ:

Մեր առաջատար նախագիծն է`թվային առողջապահության Մագիստրոսական  ծրագիրը, Հայ-Ռուսական Սլավոնական   համալսարանի և Դեգգենդորֆի տեխնոլոգիական ինստիտուտի  հետ համատեղ , որը մեկնարկել է 2022 թվականին:

Ներկայումս մշակվում են այլ դասընթացներ:

Հետազոտություն`

Մեր նպատակն է խթանել և իրականացնել գիտական հետազոտություններ ՝ կապված Հայաստանում թվային առողջապահության զարգացման հետ ՝ համալսարանների, առողջապահական ծառայություններ մատուցողների և պետական հաստատությունների հետ համագործակցությամբ:

Մեր առաջին հետազոտությունը, որը կոչվում է «Հեռաբժշկությունն այժմ օրինական է Հայաստանում, ինչպես այն դարձնել սովորական կլինիկական պրակտիկա» հրապարակվել է 2024 թվականին Journal of Public Health Policy ամսագրում և վերաբերել է Հայաստանում հեռաբժշկության զարգացմանը և իրականացվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ։

Ներկայումս շարունակվում են այլ ուսումնասիրություններ:

Քարոզչություն`

Մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետությունում թվային առողջապահության ներդրմանը ՝ իրականացնելով ռազմավարական տեղեկատվական-քարոզչական նախաձեռնություններ ՝ ուղղված Հայաստանի առողջապահական համակարգի վերափոխման համար, ինչեպես նաև Խթանում ենք  թվային առողջապահության առավելությունների մասին իրազեկվածության բարձրացմանը:

Մեր տեղեկատվական-քարոզչական գործունեությունը հիմնված է 2022 թվականին մեկնարկած “Հայաստանի թվային առողջապահության նախաձեռնություն”  մեր ծրագրի շրջանակներում  և ներառում է միջոցառումների նախաձեռնությունը  ու կազմակերպումը, պետական հաստատությունների նորմատիվ աջակցությունը, Հայաստանում թվային առողջապահության մասին տարեկան զեկույցի մշակումը, ինչպես նաև Հայաստանի թվային առողջապահության ազգային խորհրդի ստեղծումը, որը ծառայում է որպես խորհրդատվական մարմին, որը ներկայացնում է պետական և մասնավոր շահագրգիռ կողմերին ։

Նորարարություններ`

Մենք աջակցում ենք նորարարական թվային բժշկական լուծումների և ծառայությունների զարգացմանը Հայաստանում ՝ աջակցություն ցուցաբերելով ստարտափներին և ձեռնարկատերերին, առողջապահության ոլորտին և առողջապահական ծառայություններ մատուցողներին իրենց նորարարությունների ստեղծման, գործարկման և իրականացման գործում:

2024 թվականից մենք HIMSS-ի գործընկերն ենք, որի հետ համատեղ իրականացնում ենք EMRAM-ի գնահատում Հայաստանի հիվանդանոցներում և կլինիկաներում ՝ գնահատելու Հիվանդանոցային տեղեկատվական համակարգերի և էլեկտրոնային բժշկական գրառումների զարգացման մակարդակը:

———————————-

 

Անցած նախագծեր

2014-2017: TEMPUS IV Project BME-ENA Կենսաբժշկական ճարտարագիտության կրթական նախաձեռնություն հարևան տարածաշրջանի Արևելքում

2014-2015: Առողջապահական տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում գերմանական և հայկական հաստատությունների միջև գիտական, կրթական և գործնական համագործակցության գնահատում:

2012-2013: ԷՍԳ բջջային հեռամոնիտորինգի ծրագիր

2011:ԱՐՄԹԵԼԵՄԵԴ. Ճանապարհ դեպի ապագա” հեռուստաբժշկության և էլեկտրոնային առողջապահության հայկական 1-ին միջազգային կոնգրես, հոկտեմբերի 14-16, 2011

2010 թ. – Հայաստանում հեռաբժշկության պիլոտային ծրագիր

2010թ. հեռաբժշկության պիլոտային ծրագիր Արցախում

Բաժանորդագրվել