acf
domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init
action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/armdqrmk/public_html/wp-includes/functions.php on line 6121Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովից բարձրագույն կրթության բարեփոխումների ծրագրով (TEMPUS)։ Բացի ԹԱՀԱ-ից, ներգրավված են 16 համալսարան ԵՄ 7 երկրից (Բելգիա, Բուլղարիա, Հունաստան, Իտալիա, Լեհաստան, Ռումինիա և Սլովենիա) և Արևելյան 4 երկրից` Հայաստան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա։ Այն նախաձեռնել և համակարգել է Հունաստանի Պատրասի համալսարանը: Ծրագրի հաջող իրականացումը հանգեցրեց Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի մասնակից համալսարաններում կենսաբժշկական ճարտարագիտության (ներառյալ Առողջապահության ՏՀՏ, էլեկտրոնային առողջապահություն և հեռաբժշկություն) համատեղ մագիստրոսական ծրագրի մշակմանը և հաստատմանը: