Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the acf domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/armdqrmk/public_html/wp-includes/functions.php on line 6121
(BME-ENA) ծրագրի վեհաժողովը - Armenian Association of Digital Health - AADH
Apr25-2017

(BME-ENA) ծրագրի վեհաժողովը

April 25, 2017

2017թվականի ապրիլի 21-22-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացավ Tempus IV project “Biomedical Engineering Education Initiative in Eastern Neighboring Area” (BME-ENA) ծրագրի երրորդ ամփոփիչ Գլխավոր վեհաժողովը։ Նախագծի կոնսորցիումի անդամները հավաքվեցին վերջին անգամ՝ ունեցած հաջողությունները ամփոփելու և նախագծի եզրափակիչ հարցերի քննարկման համար։ Ավելի քան երեք տարի իրագործվող ծրագրի արդյունքում Կենսաբժշկական ճարտարագիտություն մասնագիտությամբ հիմնվել է 6 եվրոպական մագիստրոսական ծրագիր 4 երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և ՈՒկրաինայում, ինչը բոլոր մասնակիցների և համակարգող հաստատությյան՝ Պատրայի (Հունաստան) Համալսարանի ներկայացուցիչների կողմից գնահատվեց որպես կարևոր նվաճում։ Վերջինս նպաստավոր պայմաններ է ստեղծում մասնակից երկրներում կենսաբժշկական ճարտարագիտության ոլորտում կրթության մակարդակի բարելավման և ժամանակակից եվրոպական և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման համար։ Տելեբժշկության հայկական ասոցիացիայի (ՏԲՀԱ) թիմը, որը ստանձնել էր ծրագրի համակարգումը Հայաստանում իր երախտագիտությունը հայտնեց ծրագրի ղեկավար կազմին, որը ստեղծվել և տարիներ շարունակ ղեկավարել է Պատրայի Համալսարանի պատվավոր պրոֆեսոր Նիկոլաս Պալլիկարակիը, ինչպես նաև ողջ կոնսորցիումին՝ արդյունավետ համագործակցության և գերազանց համատեղ աշխատանքի համար։

Բաժանորդագրվել