Հեռաբժշկության փորձնական ծրագիր Հայաստանում, մարտ-հունիս 2010 թ.

Ծրագրին աջակցել է ԱՄՆ ՄԶԳ-ը ֆինանսավորվող Առողջապահության առաջնային պահպանման բարեփոխումների (ԱԱՊԲ) ծրագրի միջոցով (մոտ 45,000 ԱՄՆ դոլար): Այն բաղկացած էր չորս հիմնական բաղադրիչներից. ասոցիացիայի կարողությունների զարգացում և ընդլայնում, Հայաստանում առողջապահական համակարգի որակի, մատչելիության և ծախսարդյունավետության բարելավման գործում հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության դերի ուսումնասիրություն, ցուցադրական հեռաբժշկության համակարգ, արդյունքների գնահատում և տարածում՝ ներառյալ հանրային իրազեկման քարոզարշավը:
Կիրառական հեռաբժշկության համակարգը (հեռաբժշկության ցանցի նախատիպը) բաղկացած էր ԱՀ-ի (անհատական համակարգիչների) վրա հիմնված կայաններից, որոնք հագեցած էին տեսակոնֆերանսի համար նախատեսված, ինչպես նաև ծայրամասային բժշկական սարքավորումներով. սրանք միացված էին լայնաշերտ կապի միջոցով: Անմիջական հեռախորհրդատվությունները հասանելի էին մի քանի մասնագիտությունների համար: Հեռախորհրդատվությունները առաջնային օղակի բժիշկներին տրամադրեցին նաև CME բովանդակություն:
Համակարգի գործունեության ընթացքում, ինչպես նաև ավարտից հետո իրականացվել է համակարգված գնահատում. գնահատվել է ծրագրի իրագործելիությունը և ազդեցությունը առողջության առաջնային պահպանման վրա:
Համակարգը 60-70%-ով նվազեցրել է պացիենտների այցելությունները հեռավոր մասնագետներին՝ թույլ տալով ժամանակին ախտորոշել, բարելավել բուժման արդյունքները, բարձրացնել հիվանդների գոհունակությունը, ապահովել առաջնային օղակի անձնակազմի մասնագիտական ​​աճ՝ նվազեցնելով առողջապահական ծախսերը և նպաստել թիրախային գյուղական համայնքի ընդհանուր զարգացմանը:

 

Բաժանորդագրվել