2022 WHO

ԹԱՀԱ-ն աջակցել է ԱՀԿ-ի առաքելությանը` ուղղված Հայաստանում առողջապահության ոլորտի թվայնացման գնահատմանը

September 2, 2022

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը, Թվային առողջապահության հայկական ասոցիացիայի (ԹԱՀԱ) նախագահ, պրոֆեսոր Գեորգի Չալտիկյանը հրավիրվել էր մասնակցելու ԱՀԿ-ի հետ համատեղ կազմակերպված, Հայաստանում առողջապահական տեղեկատվական համակարգի և թվային առողջության գնահատման առաքելությանը նվիրված միջոցառումներին: Տվյալ առաքելության շրջանակներում, ԱՀԿ-ի Եվրոպական գրասենյակի և ԱՀԿ-ի Հայաստանյան գրասենյակի փորձագետներն իրականցրեցին Հայաստանի առողջապահության համակարգի և դրա թվայնացման գնահատում, որը հաշվետվության տեսքով ներկայացրեցին ՀՀ առողջապահության նախարարությանը: Հաշվետվությունն իր մեջ ներառում էր «SWOT» վերլուծություն և Հայաստանում առողջապահական համակարգի թվայնացմանն ուղղված ծրագրերի առաջարկներ:

Պրոֆեսոր Չալտիկյանը հրավիրված էր որպես կրթական և հասարակական սեկտորի ներկայացուցիչ՝ խոսելու Հայաստանում թվային առողջապահության ռազմավարական տեսլականը առաջ մղելու ԹԱՀԱ-ի ջանքերի մասին, ներառյալ Հայկական թվային առողջության նախաձեռնությունն ու եզակի Թվային առողջության մագիստրոսական ծրագրի մեկնարկը: 

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ բազմաշահառու հանդիպում ԱՀԿ-ի փորձագետների հետ և նրանց կողմից անցկացված գնահատման արդյունքների դեբրիֆինգ, ինչպես նաև Հայաստանում թվային առողջապահության զարգացման վերաբերյալ քննարկում:

Բացի հյուրընկալող ԱՀԿ Հայաստանյան ու Եվրոպական գրասենյակի փորձագետներից, հանդիպմանը ներկա էին հետևյալ կազմակերպւթյունների ներկայացուցիչներ՝

  • Հայաստանում Եվրամիության պատվիրակություն
  • Առողջապահության նախարարություն
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
  • էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր (ArMed)
  • Առողջապահության ազգային ինստիտուտ
  • Երևանի պետական ​​բժշկական համալսարան
  • ՀայՌուսական համալսարան
  • Թվային առողջության հայկական ասոցիացիա

Պրոֆեսոր Չալտիկյանն իր բացման խոսքը սկսեց նշելով, որ հանդիպումը կարող է համարվել Թվային առողջության խորհրդի ստեղծման ուղղությամբ իրականացվող առաջին քայլը, որը Հայկական թվային առողջության նախաձեռնության կողմից նախանշված հիմնական միջոցառումներից մեկն է: Նա նաև առանձնացրեց Թվային առողջության ոլորտում նման բազմակողմանի հանդիպումների կարևորությունը և նկարագրեց ԹԱՀԱ-ի կողմից առողջապահության թվայնացմանն ռազմավարության մշակումանն ու պոտենցիալի զարգացմանը ուղղված ջանքերը: 

Հետագա քննարկումը կենտրոնացած էր հետազոտության արդյունքների, «SWOT» վերլուծության և ԱՀԿ առաջարկությունների վրա: Հանդիպումը շոշափեց երկրի առողջապահական համակարգի թվային վերափոխման բազմաթիվ ասպեկտներ:

Պրոֆեսոր Չալտիկյանը հույս հայտնեց, որ նման բազմակողմ հանդիպումները շարունակական բնույթ կունենան և կապահովեն թվային առողջության զարգացման ստրատեգիան: Վերջինս համահունչ է նաև ԱՀԿ առաքելության հիմնական առաջարկությունների:

Լուսանկարի աղբյուր՝ ԱՀԿ հայաստանյան գրասենյակ:

Բաժանորդագրվել