Հարգելի գործընկերներ,
Ամփոփելով “ԱՐՄՏԵԼԵՄԵԴ. Ճանապարհ դեպի ապագա” Տելեբժշկության և էլեկտրոնային առողջապահության առաջին հայկական միջազգային կոնգրեսի արդյունքները, ցանկանում ենք ներկայացնել Ձեզ միջոցառման հետ կապված որոշ վիճակագրական տվյալներ և քննարկել Ձեզ հետ կոնգրեսի հիմնական ձեռքբերումները: Հիշեցնենք, որ կոնգրեսը կայացավ ս/թ հոկտեմբերի 14-ից 16-ը Երևանում և կազմակերպվել էր Տելեբժշկության Հայկական ասոցիացիայի (ՏԲՀԱ), Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) և Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) համատեղ ջանքերով, ՀՀ Առողջապահության Նախարարության և ոլորտի միջազգային երկու առաջատար կազմակերպությունների՝ Տելեբժշկության և Է-առողջապահության միջազգային ընկերության (ISfTeH) և Ամերիկյան տելեբժշկական ասոցիացիայի (АТА) հովանու ներքո: Կոնգրեսի ընթացքում և նրանից անմիջապես հետո հրավիրված դասախոսների, մասնակիցների և հյուրերի կարծիքներից միանշանակ պարզ դարձավ, որ միջոցառումը հասել է իր նպատակին, դառնալով Հայաստանում և տարածաշրջանում առողջապահական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման պատմական անկյունաքար:
| ԱՐՄՏԵԼԵՄԵԴ-1 ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՄԱՌՈՏ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
|---|
|
Ծրագրի մասին (2011)
Հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության առաջին հայկական միջազգային կոնգրեսը՝ «ARMTELEMED. ճանապարհ դեպի ապագա», տեղի է ունեցել 2011թ. հոկտեմբերի 14–16-ը Երևանում՝ Հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության միջազգային ընկերության (ISfTeH) և Հեռաբժշկության ամերիկյան ասոցիացիայի (ATA) հովանու ներքո։ Կոնգրեսը կազմակերպել է ԹԱՀԱ-ն (այն ժամանակ՝ Հեռաբժշկության հայկական ասոցիացիա)՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) և Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ՏՏՁՄ) հետ համատեղ, պետական մարմինների, բժշկական հաստատությունների, համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների, մասնագիտական ասոցիացիաների և ՏՏ ու հեռահաղորդակցության ոլորտի աջակցությամբ։
Կոնգրեսը ներառել է երկօրյա լիագումար և գիտական նիստեր, պանելային քննարկումներ և կլոր սեղաններ՝ հեռաառողջապահության աշխարհահռչակ փորձագետների հիմնական զեկույցներով, կրթական բաղադրիչ (Հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության միջազգային դպրոցի մեկօրյա սեմինար) և տեղական ու միջազգային ընկերությունների ցուցահանդես։ Լինելով իր տեսակի մեջ առաջինը երկրում և տարածաշրջանում՝ միջոցառումը համախմբել է 20 երկրներից 287 առողջապահական ՏՀՏ մասնագետների և ոլորտի նվիրյալների։

