Սեպտեմբերի 6-ին, Պրոֆեսոր Գեորգի Չալտիկյանը հանդիպեց Հայ-Ռուսական Համալսարանի (ՀՌՀ) ղեկավարության հետ քննարկելու Դեգգենդորֆի տեխնոլոգիական ինստիտուտի և ՀՌՀ-ի համագործակցության արդյունքում ստեղծված, «Թվային առողջապահություն» մագիստրոսական ծրագրի մեկնարկն ու առաջիկա անելիքները: Ծրագրի շրջանավարտները կտիրապետեն ոլորտի անհրաժեշտ գիտելիքներին ու հմտություններին, ներառյալ, առողջապահության կառավարում, թվային առողջապահության գործիքների տիրապետում և ներդրում, առողջապահական ինֆորմատիկա, բիոէթիկա և տվյալների կառավարում: Բացի այդ, ուսանողներին կընձեռվի եզակի հնարավորություն անվճար ուսանել Գերմանիայում և ստանալ եվրոպական դիպլոմ:
Սեպտեմբերի 9-ին, ՀՌՀ-ում պրոֆեսոր Գեորգի Չալտիկյանը անցկացրեց վարպետաց դաս «Թվային առողջությունը որպես բժշկության ապագա» թեմայով:
Վարպետաց դասի ընթացքում քննարկվեցին թվային առողջության խնդիրները, մասնագիտական զարգացման հնարավորություններն ու ոլորտի հեռանկարները։
Պրոֆեսոր Չալտիկյանը ներկայացրեց նոր, եզակի «Թվային առողջություն» մագիստրոսական ծրագիրը, որն իրականացվում է ՀՌՀ-ի և Դեգգենդորֆի տեխնոլոգիական համալսարանի համագործակցության շրջանակներում։
Ապագա ուսանողները ծանոթացան ծրագրի առավելություններին ու բացառիկ հնարավորություններին։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2022 թվականի հոկտեմբերի 1-ը:
Իմացե՛ք ավելին՝
https://rau.am/uploads/post/editor_image/0.3%20_MDH_Description_EN_2022.05_1658736465.pdf