Workshop on Development of Digital Health Cluster in Armenia

Աշխատարան. Հայաստանում թվային առողջապահության կլաստերի զարգացում

August 14, 2021

Հայաստանում թվային առողջապահության կլաստերի զարգացմանը նվիրված աշխատաժողով, «Հայերի միասնական և համախմբված առաջընթաց» խորագրով ֆորում։
Թվային առողջապահության հեղափոխությունը ներկայումս զգալի ազդեցություն է թողնում համաշխարհային առողջապահական համակարգերի վրա (մեծ դեր ունի COVID-19 համաճարակը), ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում բարելավելավել է առողջապահական համակարգերը՝ պատասխանելով առողջապահական հիմնական մարտահրավերներին: Թվային առողջապահության թվային գործիքներն ու հավելվածները, որոնք են առողջապահական էլեկտրոնային տեղեկատվական համակարգերը, հեռաբժշկությունը, բջջային առողջությունից մինչև անհատականացված («ճշգրիտ») բժշկության համար արհեստական ​​ինտելեկտի և գենոմային վերլուծության օգտագործումը, կարող են ապահովել որակյալ, մատչելի ծառայությունների մատուցում, որն ինքնին առողջության պահպանման ծառայությունների հավասարության պահպանման արժեք է։
Թվային առողջապահությունը նաև աշխարհի ամենաարագ զարգացող բիզնես ոլորտներից է: Համաշխարհային թվային առողջապահության շուկայի չափը գնահատվել է 350 միլիարդ դոլար 2019 թվականին և կանխատեսվում է, որ մինչև 2024 թվականը կգերազանցի 600 միլիարդ դոլարը [McKinsey]:
Հայաստանն ունի թվային առողջության համաշխարհային առաջատարներից մեկը դառնալու բոլոր նախադրյալները. ամուր հիմքը համաշխարհային չափանիշներին համապատասխանող կրթություն ստացած աշխատուժը, դինամիկ զարգացող ՏՏ հատվածը և հայկական սփյուռքի կողմից աջակցվող գլոբալ ցանցային հնարավորություններն են։
ԹԱՀԱ-ի թիմն աշխատում է նախաձեռնության վրա, համաձայն որի Հայաստանում ստեղծվելու է թվային առողջապահության կլաստեր՝ Հետազոտություն և զարգացում, կրթություն և ձեռներեցության (ստարտափ էկոհամակարգ) բաղադրիչներ: Թվային առողջապահության կլաստերը կարող է խթանել Հայաստանի և Արցախի տեխնոլոգիական և տնտեսական զարգացումը, արդիականացնել և կատարելագործել առկա առողջապահական համակարգերն ու ծառայությունները, ինչպես նաև օգնել Հայաստանին և Արցախին դառնալու թվային առողջապահության համաշխարհային առաջատար՝ «Կովկասի առողջապահական սիլիկոնային հովիտ»: Ավելին, սա թույլ կտա առողջապահության, ՏՏ և կրթության ոլորտներում ստեղծել հազարավոր աշխատատեղեր տեղական մասնագետների համար։

Այս աշխատաժողովը նպատակներն էին.

1. Համախմբել համապատասխան շահագրգիռ կողմերի և պոտենցիալ ներդրողների ներկայացուցիչներին:
2. Ներկայացնել և քննարկել նախաձեռնությունը:
3. Իրագործել ահնրաժեշտ գործողությունների ուղեղային գրոհ:
4. Մշակել և ընդունել հետագա զարգացման ճանապարհային քարտեզի նախագիծ:
Սեմինարի մասնակիցներ.
Առողջապահության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, էկոնոմիկայի, կրթության և գիտության փոխնախարարներ,Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի տեղակալներ,
Հայաստանի էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի ներկայացուցիչներ,
ներդրումային գործակալությունների ներկայացուցիչներ և պոտենցիալ դոնորներ Հայաստանից և Սփյուռքից;
Միջազգային կազմակերպությունների (ԱՀԿ) ներկայացուցիչներ,
Ակադեմիայի, Հետազոտության և զարգացման միավորների ներկայացուցիչներ,
առողջապահական ծառայություններ մատուցողների ներկայացուցիչներ,
Առողջապահական ծառայությունների դիմաց վճարողների ներկայացուցիչներ;
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ներկայացուցիչներ։
Դիտել աշխատաժողովի ներկայացումները և քննարկումները [հղում դեպի Մեդիա]

Բաժանորդագրվել