acf
domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init
action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/armdqrmk/public_html/wp-includes/functions.php on line 6121Մենք ուրախ ենք հայտնելու Հայաստանի թվային առողջապահության ոլորտում գրանցված կարևոր առաջընթացի մասին, որը հնարավոր դարձավ HIMSS-ի և Հայաստանի Թվային Առողջապահության Ասոցիացիայի (AADH) միջև արդյունավետ համագործակցության շնորհիվ։
Հայաստանի Թվային Առողջապահության Ասոցիացիան (AADH) ներկայումս աջակցում է Հայաստանի խոշորագույն և ամենատեխնոլոգիական զարգացած բուժհաստատությունում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում, թվային վերափոխման գնահատմանն ու ավարտին հասցնելուն։ Այս կարևոր նախաձեռնությունը միտված է բարձրացնելու հիվանդանոցի արդյունավետությունը և էլ ավելի հասանելի դարձնելու բուժսպասարկումը։
Այս ձեռքբերումը նշանավորվեց HIMSS24 Europe համաժողովի ընթացքում, որտեղ տեղի ունեցավ խորհրդանշական սեղմում՝ պրոֆեսոր Գեորգի Չալտիկյանի՝ AADH-ի հիմնադրի և նախագահի, և Ջոն Ռեյների՝ HIMSS-ի ավագ տնօրենի (EMEA), միջև՝ նշանավորելով HIMSS-ի, AADH-ի և «Էրեբունի» ԲԿ-ի միջև եռակողմ համաձայնագրի ստորագրումը։
Հետևե՛ք մեզ՝ Հայաստանի առողջապահության ոլորտում շարունակվող թվային նորարարություններին ծանոթանալու համար։