acf
domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init
action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/armdqrmk/public_html/wp-includes/functions.php on line 6121Սեպտեմբերի 6-ին, Պրոֆեսոր Գեորգի Չալտիկյանը հանդիպեց Հայ-Ռուսական Համալսարանի (ՀՌՀ) ղեկավարության հետ քննարկելու Դեգգենդորֆի տեխնոլոգիական ինստիտուտի և ՀՌՀ-ի համագործակցության արդյունքում ստեղծված, «Թվային առողջապահություն» մագիստրոսական ծրագրի մեկնարկն ու առաջիկա անելիքները: Ծրագրի շրջանավարտները կտիրապետեն ոլորտի անհրաժեշտ գիտելիքներին ու հմտություններին, ներառյալ, առողջապահության կառավարում, թվային առողջապահության գործիքների տիրապետում և ներդրում, առողջապահական ինֆորմատիկա, բիոէթիկա և տվյալների կառավարում: Բացի այդ, ուսանողներին կընձեռվի եզակի հնարավորություն անվճար ուսանել Գերմանիայում և ստանալ եվրոպական դիպլոմ:
Սեպտեմբերի 9-ին, ՀՌՀ-ում պրոֆեսոր Գեորգի Չալտիկյանը անցկացրեց վարպետաց դաս «Թվային առողջությունը որպես բժշկության ապագա» թեմայով:
Վարպետաց դասի ընթացքում քննարկվեցին թվային առողջության խնդիրները, մասնագիտական զարգացման հնարավորություններն ու ոլորտի հեռանկարները։
Պրոֆեսոր Չալտիկյանը ներկայացրեց նոր, եզակի «Թվային առողջություն» մագիստրոսական ծրագիրը, որն իրականացվում է ՀՌՀ-ի և Դեգգենդորֆի տեխնոլոգիական համալսարանի համագործակցության շրջանակներում։
Ապագա ուսանողները ծանոթացան ծրագրի առավելություններին ու բացառիկ հնարավորություններին։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2022 թվականի հոկտեմբերի 1-ը:
Իմացե՛ք ավելին՝
https://rau.am/uploads/post/editor_image/0.3%20_MDH_Description_EN_2022.05_1658736465.pdf