acf
domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init
action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/armdqrmk/public_html/wp-includes/functions.php on line 6121Տելեբժշկության Հայկական Ասոցիացիան (ՏԲՀԱ) սկսում է իր նոր տելեբժշկական նախագծի իրականացումը, որի նպատակն է լիարժեք գործուն տելեբժշկական համակարգի գործարկումը Ստեփանակերտում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) գտնվող առողջության առաջնային պահպանման հաստատության և ՏԲՀԱ կենտրոնական գրասենյակի միջև: Ծրագիրը աջակցվում է ԼՂՀ Կառավարության կողմից և իրագործվում է Տեղեկատվական Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության և Սայմոտեկ ընկերության հետ համատեղ: Նախատեսվող տելեբժշկական համակարգը բաղկացած կլինի 2 համակարգչային կայաններից (ծայրամասային կետ` տեղակայված Ստեփանակերտում գտնվող պոլիկլինիկական հաստատությունում, և խորհրդատվական կայան` ՏԲՀԱ կենտրոնական գրասենյակում) որոնք կկապվեն բարձր արագության ինտերնետային կապով (2/2Mbps) և զինված կլինեն ոչ միայն սովորական տեսակոնֆերանսային սարքերով, այլ նաև համապատասխան տելեբժշկական թվային սարքավորումներով: Վերջիներիս մեջ մտնում են. կենսական ցուցանիշների մոնիտոր, որը թույլ է տալիս իրական ժամանակում ստանալ և փոխանցել 5 ցուցանիշներ (արյան ճնշում, սրտի կծկումների հաճախություն, արյան հագեցվածություն թթվածնով, էլեկտրասրտագրություն, մարմնի ջերմաստիճան), թվային ստետոսկոպ` բլութութ միացումով(3M™ Littmann®) տելեաուսկուլտացիոն ծրագրային փաթեթով (Zargis Cardioscan™); ստանդարտ 10-MP թվային ֆոտոխցիկ ; ուլտրաձայնային հետազոտման սարք` տվյալների թվայնացման և փոխանակման ծրագրային ապահովմամբ (Symotec), և օֆթալմոսկոպ. Հիվանդների տվյալների գրանցման և փոխանակման համար կիրառվում է նման նպատակների համար նախատեսված համակարգչային սերվեր և տվյալների բազա:
Ըստ նախատեսված ծրագրի, համակարգը կգործի մեկ աշխատանքային շաբաթ` 2010թ. նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 3-ը և այս ժամանակահատվածում Հայաստանի սրտաբանության, ակնաբուժության, մաշկաբանության և ուլտրաձայնային ախտորոշման առաջատար մասնագետները կզննեն և խորհրդատվությամբ կապահովեն ծայրամասային կայան դիմած հիվանդներին:
Ենթադրվում է, որ ներկա պիլոտային ծրագիրը կհանդիսանա ավելի ծավալուն նախաձեռնության առաջին քայլը, որի իրագործումը նախատեսված է հաջորդ տարի, և որի նպատակը կլինի ԼՂՀ-ում տելեբժշկական ցանցի ստեղծումը: