acf
domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init
action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/armdqrmk/public_html/wp-includes/functions.php on line 6121Թվային առողջապահության հայկական ասոցիացիան (ԹԱՀԱ) շահույթ չհետապնդող ոչ պետական կազմակերպություն է, հիմնադրված 2008 թվականին Երևանում, մի խումբ բժիշկների և ՏՀՏ մասնագետների կողմից, ովքեր հետաքրքրված են Հայաստանում և ամբողջ աշխարհում թվային առողջապահության ուսումնասիրությամբ և զարգացմամբ:
Թվային առողջապահության հայկական ասոցիացիան նպատակ ունի բարելավել Հայաստանում առողջապահական խնամքի որակը և մատչելիությունն առկա առողջապահական համակարգերում թվային առողջապահական ծառայությունների ուսումնասիրման, ստեղծման և զարգացման միջոցով:
Թվային առողջապահության հայկական ասոցիացիայի առաքելությունն է նպաստել Հայաստանում թվային առողջության զարգացմանը՝ միաժամանակ մասնակից լինելով և նպաստելով ոլորտի համաշխարհային առաջընթացին:
Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նպաստել Հայաստանում առողջապահության, բժշկագիտության և տնտեսության զարգացմանը, բժշկական ծառայությունների արդյունավետության և մատչելիության բարձրացմանը' թվային առողջապահության ուսունասիրության, ներդրման, կայացման և զարգացման միջոցով:
Սույն նպատակին համապատասխան կազմակերպությունը սահմանում է հետևյալ խնդիրները`
Իր նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար կազմակերպությունը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ կազմակերպությունների հետ:
ԹԱՀԱ-ն նախատեսում է կառավարել թվային առողջապահության ծառայությունների մատուցումը՝ աջակցելով Հայաստանում ինչպես հիմնական, այնպես էլ առաջադեմ առողջապահական մեխանիզմներին: Մոնիտորինգը հնարավորություն կտա ասոցիացիային անդրադառնալ ապագայում առողջապահական խնամքի մատակարարման համակարգերի փոփոխություններին, որոնք կհանգեցնեն թվային առողջապահության զարգացումների:
Թվային առողջապահության պրոֆեսոր
Թվային առողջապահության մագիստրոսական ծրագրի ղեկավար
Դեգենդորֆի համալսարան (DIT), Դեգենդորֆ, Գերմանիա, և Հայ-Ռուսական Համալսարան, Երևան, Հայաստան
Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ,
Ուռուցքաբանության ազգային կենտրոն,
Երևան, Հայաստան