Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the acf domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/armdqrmk/public_html/wp-includes/functions.php on line 6121
ՀԱՅԿԱԿԱՆ ԹՎԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ - Armenian Association of Digital Health - AADH

ՀԱՅԿԱԿԱՆ ԹՎԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Թվային առողջության հայկական ասոցիացիան (ԹԱՀԱ) իրականացնում է Հայաստանի թվային առողջության նախաձեռնությունը, որի նպատակն է հասնել տնտեսության, հասարակության և առողջության հեղափոխական վերափոխման՝ Հայաստանը հաստատելով որպես համաշխարհային մրցունակ թվային առողջության, ինչպես նաև գերազանցության կենտրոն:

2021 թվականի օգոստոսի 14-ին ԹԱՀԱ-ն կազմակերպեց և անցկացրեց բարձր մակարդակի նախարարական աշխատաժողով թվային առողջության նախաձեռնության վերաբերյալ, որի նպատախն էր մշակել հռչակագիր Հայկական թվային առողջության կլաստերի վերաբերյալ և ձեռքբերել «Հաստատման» փուլի նպատակների և արդյունքներին առնչվող կոնսենսուս: «Հաստատման» փուլի նպատակները վերաբերում են հետևյալ կետերին.

  • Թվային առողջության խորհրդի (DiHCoN) ստեղծում՝ անկախ ռազմավարական խորհուրդ, որը վերահսկում և խթանում է հայկական թվային առողջապահության մինչև 15 քվեարկող անդամ ունեցող կլաստերի զարգացումը:
  • Թվային առողջապահության զարգացման կենտրոնի (DiHDeC) ստեղծում՝ գործադիր մարմին՝ DiHCoN-ի և Թվային առողջության հայկական ասոցիացիայի հովանու ներքո:

Այս նախաձեռնության հովանու ներքո ԹԱՀԱ-ն իրականացրել է «Թվային առողջապահությունը Հայաստանի համար որպես աճի շարժիչ» տեխնիկատնտեսական հիմնավորումը, որը կհանգեցնի նախաձեռնության իրականացմանը:

Բաժանորդագրվել