Տեղեկություններ թվային առողջապահության վերաբերյալ

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թվային առողջապահությունը «գիտելիքի և պրակտիկայի ոլորտ է, որը կապված է թվային տեխնոլոգիաների մշակման և օգտագործման հետ՝ առողջությունը բոլոր փուլերոմ բարելավելու համար»:1 Այլ կերպ ասած, թվային առողջապահությունը սահմանվում է որպես առողջապահության ոլորտում կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործում` բժշկական պայմաններն ու առողջական ռիսկերը կառավարելու և մարդկանց բարեկեցությունը բարելավելու համար: Այն ունի լայն շրջանակ․ ներառում է կրելի սարքեր, բջջային առողջություն (mHealth), էլեկտրոնային առողջապահություն, հեռաբժշկություն, առողջապահական տեխնոլոգիաներ, կենսաինֆորմատիկա, բժշկական ինֆորմատիկա և հեռաառողջություն: Դրանք արդեն դարձել են զարգացող աշխարհում առողջապահության անբաժանելի մասը, և կանխատեսվում է, որ բժշկության մեջ նրանց պրակտիկան կզարգանա: 2

Վերջին տասնամյակների ընթացքում առողջության պահպանման դասական հաստատությունները, ինչպիսիք են հիվանդանոցները և ամբուլատոր-պոլիկլինիկաները, բախվել են ծերացող բնակչության բժշկական կարիքները բավարարելուն, քրոնիկ հիվանդությունների տարածվածության աճին և բժշկական օգնության և սպասարկման ծառայությույունների աճող պահանջարկին: 3 Մինչդեռ առողջության էլեկտրոնային գրառումները և մեծ տվյալների կիրառումը առողջապահության ոլորտում կարող են օգնել համախմբել և վերլուծել բժշկական տվյալների անընդհատ աճող ծավալը: Սա կնպաստի կենսաբժշկական հետազոտությունների իրկանացմանը, որն իր հերթին էապես կխնայի առողջապահական ծախսերը, քանի որ հատկացված միջոցները կհամապատասխանեն բնակչության կարիքներին: Ավելին, մեծ տվյալների օգտագործումը կօգնի մշակել բուժման նոր ռազմավարություններ:4

Առողջապահության թվայնացման պահանջարկ առաջացնող մեկ այլ փաստ է բժշկական անձնակազմի պակասը և որոշակի բժշկական ծառայությունների անհասանելիությունը գյուղական վայրերում: Այնուամենայնիվ, հեռաբժշկության օգնությամբ հիվանդները կարող են անկախ գտնվելու վայրից ստանալ բարձրորակ առողջապահություն:5

Նոր COVID-19 համաճարակը ամբողջությամբ փոխել է բժշկական օգնության ժամանակին հասանելիության գաղափարը։ Այնուամենայնիվ, հեռաբժշկությունը օգնեց կապ հաստատել և օգնություն ցուցաբերել վարակված հիվանդներին, ովքեր կարանտինում էին: Նույնը վերաբերում է բնական աղետներին․ տուժած շրջաններում հեռաբժշկության առկայությունը կարող է օգնել գնահատել աղետի մասշտաբները և արագ վերլուծել:3

Ամփոփելով՝ առողջապահության թվային փոխակերպումը հսկայական ներուժ ունի :

  • բարելավելու առողջապահության որակը և մատչելիությունը
  • բարելավելու առողջապահության մատուցումը, կառավարումը և վարչարարությունը
  • բարելավելու առողջապահական խնամքի ծախսարդյունավետությունը
  • բարձրացնելու առողջապահական հետազոտությունների և կրթության որակը
  • բարձրացնելու առողջապահական իրազեկվածությունը ընդհանուր բնակչության շրջանում
  • առաջարկելու ավելի անհատականացված առողջապահություն
  • նվազեցնելու ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը

Այնուամենայնիվ, թվային առողջապահության առաջընթացի հետ մեկտեղ այն նաև մարտահրավերներ և մտահոգություններ է առաջացնում ընդհանուր բնակչության և քաղաքականություն մշակողների համար: Սա ներառում է կիբերանվտանգության հետ կապված մտահոգությունները, բժշկական տվյալների հասանելիությունը երրորդ կողմերին և առողջության հետ կապված ապատեղեկատվության անվերահսկելի փոխանցումը բժշկական կայքերում, որոնցից մի քանիսը նույնիսկ ղեկավարվում են բժշկական ոլորտում գործունեություն չծավալած մարդկանց կողմից:

Բաժանորդագրվել