Առա­ջին հայկական միջազ­գա­­յին կոնգրեսի արդյունքնե­րը

November 23, 2011

Հարգելի գործընկերներ,

Ամփոփելով “ԱՐՄՏԵԼԵՄԵԴ. Ճանապարհ դեպի ապագա” Տելեբժշկության և էլեկտրո­նային առողջապահության առա­ջին հայկական միջազ­գա­­յին կոնգրեսի արդյունքնե­րը, ցանկանում ենք ներկայա­ց­նել Ձեզ միջոցառման հետ կապված որոշ վիճակագրա­կան տվյալներ և քննարկել Ձեզ հետ կոնգրեսի հիմնա­կան ձեռքբերումները: Հիշեց­նենք, որ կոնգրեսը կայացավ ս/թ հոկտեմբերի 14-ից 16-ը Երևանում և կազմակերպվել էր Տելեբժշկության Հայկական ասոցիացիայի (ՏԲՀԱ)ՀայՌուսական (Սլավոնականհամալսարանի (ՀՌՀ) և Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) համատեղ ջանքերով, ՀՀ Առողջապահության Նախարարության և ոլորտի միջազգային երկու առաջատար կազմակերպությունների՝ Տելեբժշկության և Է-առողջապահության միջազգային ընկերության (ISfTeH) և Ամերիկյան տելեբժշկական ասոցիացիայի (АТА) հովանու ներքո: Կոնգրեսի ընթացքում և նրանից անմիջապես հետո հրավիրված դասախոսների, մասնակիցների և հյուրերի կարծիքներից միանշանակ պարզ դարձավ, որ միջոցառումը հասել է իր նպատակին, դառնալով Հայաստանում և տարածաշրջանում առողջապահական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման պատմական անկյունաքար:

ԱՐՄՏԵԼԵՄԵԴ-1 ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՄԱՌՈՏ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
  • Կոնգրեսի մասնակիցների ընդհանուր քանակը՝ 287, այդ թվում՝ 150 սովորական մասնակիցներ, 22 հովանավորներ, 20 կազմակերպիչներ և 76 ուսանողներ.
  • Միջազգային մասնակիցների թիվը՝ 53
  • Հրավիրված զեկուցողների/դասախոսների թիվը՝ 19
  • Միջազգային զեկուցողների/դասախոսների թիվը՝ 15
  • Ներկայացված երկրների քանակը՝ 20
  • Հովանավորների / աջակիցների ընդհանուր քանակը՝ 26
  • Զեկուցումների ընդհանուր քանակը՝ 33
  • Ցուցահանդեսային տաղավարների քանակը՝ 6
  • Սեմինարի մասնակիցների ընդհանուր քանակը 7

Բաժանորդագրվել