wordpress-seo
domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init
action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/armdqrmk/public_html/wp-includes/functions.php on line 6114Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թվային առողջապահությունը «գիտելիքի և պրակտիկայի ոլորտ է, որը կապված է թվային տեխնոլոգիաների մշակման և օգտագործման հետ՝ առողջությունը բոլոր փուլերոմ բարելավելու համար»:1 Այլ կերպ ասած, թվային առողջապահությունը սահմանվում է որպես առողջապահության ոլորտում կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործում` բժշկական պայմաններն ու առողջական ռիսկերը կառավարելու և մարդկանց բարեկեցությունը բարելավելու համար: Այն ունի լայն շրջանակ․ ներառում է կրելի սարքեր, բջջային առողջություն (mHealth), էլեկտրոնային առողջապահություն, հեռաբժշկություն, առողջապահական տեխնոլոգիաներ, կենսաինֆորմատիկա, բժշկական ինֆորմատիկա և հեռաառողջություն: Դրանք արդեն դարձել են զարգացող աշխարհում առողջապահության անբաժանելի մասը, և կանխատեսվում է, որ բժշկության մեջ նրանց պրակտիկան կզարգանա: 2
Վերջին տասնամյակների ընթացքում առողջության պահպանման դասական հաստատությունները, ինչպիսիք են հիվանդանոցները և ամբուլատոր-պոլիկլինիկաները, բախվել են ծերացող բնակչության բժշկական կարիքները բավարարելուն, քրոնիկ հիվանդությունների տարածվածության աճին և բժշկական օգնության և սպասարկման ծառայությույունների աճող պահանջարկին: 3 Մինչդեռ առողջության էլեկտրոնային գրառումները և մեծ տվյալների կիրառումը առողջապահության ոլորտում կարող են օգնել համախմբել և վերլուծել բժշկական տվյալների անընդհատ աճող ծավալը: Սա կնպաստի կենսաբժշկական հետազոտությունների իրկանացմանը, որն իր հերթին էապես կխնայի առողջապահական ծախսերը, քանի որ հատկացված միջոցները կհամապատասխանեն բնակչության կարիքներին: Ավելին, մեծ տվյալների օգտագործումը կօգնի մշակել բուժման նոր ռազմավարություններ:4
Առողջապահության թվայնացման պահանջարկ առաջացնող մեկ այլ փաստ է բժշկական անձնակազմի պակասը և որոշակի բժշկական ծառայությունների անհասանելիությունը գյուղական վայրերում: Այնուամենայնիվ, հեռաբժշկության օգնությամբ հիվանդները կարող են անկախ գտնվելու վայրից ստանալ բարձրորակ առողջապահություն:5
Նոր COVID-19 համաճարակը ամբողջությամբ փոխել է բժշկական օգնության ժամանակին հասանելիության գաղափարը։ Այնուամենայնիվ, հեռաբժշկությունը օգնեց կապ հաստատել և օգնություն ցուցաբերել վարակված հիվանդներին, ովքեր կարանտինում էին: Նույնը վերաբերում է բնական աղետներին․ տուժած շրջաններում հեռաբժշկության առկայությունը կարող է օգնել գնահատել աղետի մասշտաբները և արագ վերլուծել:3
Ամփոփելով՝ առողջապահության թվային փոխակերպումը հսկայական ներուժ ունի :
Այնուամենայնիվ, թվային առողջապահության առաջընթացի հետ մեկտեղ այն նաև մարտահրավերներ և մտահոգություններ է առաջացնում ընդհանուր բնակչության և քաղաքականություն մշակողների համար: Սա ներառում է կիբերանվտանգության հետ կապված մտահոգությունները, բժշկական տվյալների հասանելիությունը երրորդ կողմերին և առողջության հետ կապված ապատեղեկատվության անվերահսկելի փոխանցումը բժշկական կայքերում, որոնցից մի քանիսը նույնիսկ ղեկավարվում են բժշկական ոլորտում գործունեություն չծավալած մարդկանց կողմից: