acf
domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init
action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/armdqrmk/public_html/wp-includes/functions.php on line 6121Ծրագրին աջակցել է ԱՄՆ ՄԶԳ-ը ֆինանսավորվող Առողջապահության առաջնային պահպանման բարեփոխումների (ԱԱՊԲ) ծրագրի միջոցով (մոտ 45,000 ԱՄՆ դոլար): Այն բաղկացած էր չորս հիմնական բաղադրիչներից. ասոցիացիայի կարողությունների զարգացում և ընդլայնում, Հայաստանում առողջապահական համակարգի որակի, մատչելիության և ծախսարդյունավետության բարելավման գործում հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության դերի ուսումնասիրություն, ցուցադրական հեռաբժշկության համակարգ, արդյունքների գնահատում և տարածում՝ ներառյալ հանրային իրազեկման քարոզարշավը:
Կիրառական հեռաբժշկության համակարգը (հեռաբժշկության ցանցի նախատիպը) բաղկացած էր ԱՀ-ի (անհատական համակարգիչների) վրա հիմնված կայաններից, որոնք հագեցած էին տեսակոնֆերանսի համար նախատեսված, ինչպես նաև ծայրամասային բժշկական սարքավորումներով. սրանք միացված էին լայնաշերտ կապի միջոցով: Անմիջական հեռախորհրդատվությունները հասանելի էին մի քանի մասնագիտությունների համար: Հեռախորհրդատվությունները առաջնային օղակի բժիշկներին տրամադրեցին նաև CME բովանդակություն:
Համակարգի գործունեության ընթացքում, ինչպես նաև ավարտից հետո իրականացվել է համակարգված գնահատում. գնահատվել է ծրագրի իրագործելիությունը և ազդեցությունը առողջության առաջնային պահպանման վրա:
Համակարգը 60-70%-ով նվազեցրել է պացիենտների այցելությունները հեռավոր մասնագետներին՝ թույլ տալով ժամանակին ախտորոշել, բարելավել բուժման արդյունքները, բարձրացնել հիվանդների գոհունակությունը, ապահովել առաջնային օղակի անձնակազմի մասնագիտական աճ՝ նվազեցնելով առողջապահական ծախսերը և նպաստել թիրախային գյուղական համայնքի ընդհանուր զարգացմանը: